ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 959-Ա |
«17» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆՈՐ ՆՈՐՔ» ԱԿ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հ.Ն/63031-24 գրությունը՝ Հ.Ավետիսյան փողոցի հ.5 շենքի հ.7 հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին՝ որպես առողջության կենտրոն օգտագործելու համար:
Հ.Ավետիսյան փողոցի հ.5 շենքի հ.7 հասցեի տարածքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.12.2006թ. հ.2163423 վկայական/:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, 466-րդ և 468-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշումը, հաշվի առնելով «Նոր Նորք» ԱԿ ՓԲ ընկերության խնդրանքը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Հ.Ավետիսյան փողոցի հ.5 շենքի հ.7 հասցեում գտնվող 2595.90քմ մակերեսով տարածքը՝ համաձայն ԱՁ Հրայր Գրիգորյանի 23.12.2024թ. տրված հատակագծերի՝ անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի մարտի 1-ը ժամկետով, տրամադրել «Նոր Նորք» ԱԿ ՓԲ ընկերությանը՝ որպես առողջության կենտրոն օգտագործելու համար:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին.
1) Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Նոր Նորք» ԱԿ ՓԲ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունիսի 2-ի հ.2065-Ա որոշման հիման վրա, Հ.Ավետիսյան փողոցի հ.5 շենքի հ.7 հասցեի 602.8քմ մակերեսով տարածքի համար 2022 թվականի օգոստոսի 12-ին կնքված գույքի անհատույց օգտագործման հ.7419 պայմանագիրը լուծելու մասին.
2) Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Նոր Նորք» ԱԿ ՓԲ ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ Հ.Ավետիսյան փողոցի հ.5 շենքի հ.7 հասցեի 2595.90քմ մակերեսով տարածքը մինչև 2030 թվականի մարտի 1-ը ժամկետով տրամադրելու մասին՝ դրան կցելով տրամադրվող տարածքի հատակագիծ-սխեման:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Նոր Նորք» ԱԿ ՓԲ ընկերության կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|