ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Իզիպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04224122) 2025 թվականի մարտի 4-ին կնքված՝ N 034/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ավտոկայանատեղիի, պարսպի, պահեստի և օժանդակ շինության շինարարության շրջանակներում պահակակետի կառուցման աշխատանքների իրականացում՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սթրաքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07900546) 2025 թվականի մարտի 3-ին կնքված՝ N 035/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Դեբեդ համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի համագումարների կենտրոնի երկրորդ մասնաշենքի (Լոռու մարզի Դեբետ 1) տանիքի ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 14,493,896 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Իստ Լոգոս» Էքսպո Կենտրոն ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00079425) 2025 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N ԿԿ24/30 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցուցահանդեսային տարածքի տրամադրման աշխատանքների իրականացում՝ 466,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ջի Էյ Թի Քաթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00866378) 2025 թվականի փետրվարի 27-ին կնքված՝ թիվ 1802/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների բրենդավորման աշխատանքների իրականացում՝ 1,780,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
31.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|