Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-25-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2011-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.55
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի «իա» կետում`

 

1) առաջին նախադասությունը «ժամանող» բառից առաջ լրացնել «մշտական բնակության» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «ֆիզիկական անձանց» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող» բառերով.

3) երկրորդ նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը «ծագման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված» բառերով.

2) 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բառերով.

«, ինչպես նաև բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դեպքի.».

3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) նախկինում «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում գանձվում են միայն օրենքով սահմանված կարգով արտահանման ժամանակ վերադարձված մաքսային վճարները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

 

1) առաջին նախադասության «ժամանակավոր պահպանմանը» բառերը փոխարինել «պատասխանատու պահպանությանը» բառերով.

2) «ա» ենթակետում «վճարել» բառը փոխարինել «այդ ապրանքները վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում`

1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների և պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:

Սույն հոդվածի իմաստով մշտապես բնակվող է համարվում Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 180 և ավելի օր գտնվող անձը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետը «մասնագետի» բառից առաջ լրացնել «ձևակերպումների» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 97.1-ին հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «դեպքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքի, երբ սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները հանձնվում են սույն օրենսգրքի 170-177-րդ հոդվածներով սահմանված մաքսային արտոնություններից օգտվող անձանց միջև» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակում`

 

«Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 17-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«1702 30

Գլյուկոզա և գլյուկոզային օշարակ, ֆրուկտոզա
չպարունակող կամ ոչ ավելի, քան 20 տոկոս
ֆրուկտոզա պարունակող` չոր վիճակում».

0

0

 

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 1904-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«1905

Հաց, ալյուրով պատրաստված հրուշակեղեն,
թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու
կակաո պարունակող կամ չպարունակող
հրուշակեղեն, վաֆլիի սկավառակներ,
դեղագործական նպատակներով օգտագործելու
համար պիտանի դատարկ պատիճներ, վաֆելային
բոլորաթերթեր` ծրարելու համար, բրնձաթուղթ և
համանման մթերքներ».

10

0

3) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 73-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«7321

Ջեռուցող վառարաններ, ջեռուցման ու
եփման վառարաններ և սննդի պատրաստման
վառարաններ (այդ թվում` վառարաններ`
կենտրոնական ջեռուցման օժանդակ կաթսաներով),
ֆրիտյուրնիցաներ, թավաներ, վառարանների ջեռակներ,
սննդի տաքացման համար տաքացուցիչներ և համանման
կենցաղային սարքավորումներ` ոչ էլեկտրական, և դրանց
մասերը` սև մետաղներից».

10

0

4) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 84-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«8414

Պոմպեր վակուումային և օդային, այլ օդային և
գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ
կամ օդաքաշ պահարաններ օդափոխիչներով և քամիչով
կամ առանց դրա».

10

0

5) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8415-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«8417

Ջեռոցներ և վառարաններ արդյունաբերական կամ
լաբորատոր` ներառյալ թափոնների այրման վառարաններ,
ոչ էլեկտրական».

10

0

6) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8418-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«8419

Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ,
սարքավորումներ էլեկտրական կամ ոչ էլեկտրական
տաքացումով` ջերմաստիճանների փոփոխման միջոցով
նյութերի մշակման համար (տաքացում, եփում, թորում,
բազմաթորում, մանրէազերծում, վարակազերծում, շոգեհարում,
չորացում, գոլորշացում, խտացում կամ սառեցում),
բացառությամբ տնային օգտագործման սարքավորումների, ջրատաքացուցիչ սարքեր` ոչ էլեկտրական

10

0

8419 20 000

Բժշկական մանրէազերծիչներ` վիրաբուժական կամ
լաբորատորային

0

0

8419 90 150

8419 20 000 ծածկագրին դասվող մանրէազերծիչների
մասեր».

0

0

7) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8544-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8544

Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները
կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ կոաքսիլային)
և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող
դետալներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական`
կազմված թելքից անհատական պատյաններով, անկախ
հավաք են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող
տարրերի հետ».

10

0

8) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 8544-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«8544 42 100

1000 Վ-ից ոչ ավելի լարման համար էլեկտրական հաղորդիչներ` համալրված միացնող դետալներով` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող

0

0

8544 49 200

Այլ էլեկտրական հաղորդիչներ 80 Վ-ից ոչ ավելի լարման համար` հեռահաղորդակցության մեջ օգտագործվող

0

0

8544 70 000

Օպտիկա-թելքային մալուխներ

0

0».

9) «Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի» 190531-րդ, 190532-րդ, 8443 31 910-րդ տողերը հանել:

 

Հոդված 10. 105-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետի «50 հազ. դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով.

2) 6-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:»:

 

Հոդված 11. 128-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետի «կամ բանավոր» բառերը փոխարինել «, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո համարվում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:»:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 139.1-ին հոդվածով.

 

«Հոդված 139.1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները

 

1. Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցները փոխելը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 141-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել մաքսային հսկողության:».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի «նրա տեղակալի» բառերը փոխարինել «նրանց տեղակալների» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 148.  Մաքսային հսկողության ընտրողականությունը

 

1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը:

2. Մաքսային հսկողության ձևերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:

3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության այն խախտումները վերացնելուն, որոնք`

ա) ունեն կրկնվող բնույթ.

բ) կապված են մաքսային վճարներից խուսափելու հետ.

գ) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ:

4. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի գնահատման աստիճանները:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 173-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

 

«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների և պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա:

4. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսարաններն առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել հյուպատոսական հիմնարկի պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` պետական զինանշաններ, դրոշներ, ցուցանակներ, կնիքներ և դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային սարքավորում և այլ նման առարկաներ, որոնք հյուպատոսական հիմնարկը ստանում է ուղարկող պետությունից կամ վերջինիս պահանջով:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենսգրքի 194-րդ հոդվածի «մաքսային մարմնի պահանջով» բառերը հանել:

 

Հոդված 19. Օրենսգրքի 195-րդ հոդվածը «միջոցները» բառից հետո լրացնել «և ուղեկցող փաստաթղթերը» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 224-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում:»:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-25-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան