ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1995 թ. N 77
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կոլեգիայի կազմի մասին» N 263 որոշման, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կոլեգիայի անդամներ հաստատել «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լ. Կ. Խաչատրյանին ու Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության գիտատեխնիկական վարչության պետ Թ. Գ. Մարգարյանին, ազատելով այդ պարտականություններից Գ. Ն. Մուշեղյանին և Հ. Գ. Պողոսյանին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |