Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 18 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 495 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով`
«3. Հաստատել իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները (Հավելված 17.):
|
Հավելված 17. |
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐԸ
| 001. | Հայաստանի Հանրապետության հանրաքվե |
| 010. | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (օրենքներ) |
| 011. | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (որոշումներ) |
| 020. | Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան (որոշումներ) |
| 030. | Հայաստանի Հանրապետության Նախագահ (հրամանագրեր) |
| 031. | Հայաստանի Հանրապետության Նախագահ (կարգադրություններ) |
| 040. | Հայաստանի Հանրապետության կառավարություն |
| 041. | Հայաստանի Հանրապետության Վարչապետ |
| 050. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ |
| 051. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
| 100. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
| 101. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար |
| 102. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
| 103. | Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
| 104. | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| 105. | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար |
| 106. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
| 108. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
| 110. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
| 111. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
| 112. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար |
| 113. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
| 114. | Հայաստանի Հանրապետության պետական գույքի նախարար |
| 115. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
| 116. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
| 117. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
| 118. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
| 119. | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
| 121. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
| 124. | Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար |
| 319. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ |
| 320. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
| 322. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
| 326. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
| 328. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ |
| 329. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ |
| 331. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
| 500. | Երևանի քաղաքապետի որոշումներ |
| 501. | Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ |
| 502. | Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ |
| 503. | Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ |
| 504. | Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ |
| 505. | Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ |
| 506. | Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ |
| 507. | Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ |
| 508. | Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ |
| 509. | Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ |
| 510. | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ |
| 600. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով |
| 601. | Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով |
| 602. | Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
| 603. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ |
| 604. | Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
| 605. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ |
| 606. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»: |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» թիվ 137 հրամանի 7-րդ կետը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|