Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2025 թվականի N 357-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև 2028 թվականի փետրվարի 6-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 27-ի N 357-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քա-

նակը

Ծագման երկիրը

Արտա-

հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-

կու-թյուն-

ներ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

1518003900

Novata B PH

Բուսական յուղ ոչ սննդային՝ հիդրոգենացված, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության

համար

կգ

5 000

Գերմանիա

Գերմանիա

27 000 000

 

2.

1516209808

Suppocire NAI 25 A

բուսական ծագման ոչ սննդային յուղ, նախատեսված բժշկական մոմիկների

արտադրության համար

կգ

5 000

Ֆրանսիա

Ֆրանսիա

25 000 000

 

3.

3808948000

NOCOLYSE

ախտահանիչ լուծույթ՝ GMP ստանդարտների համաձայն միջավայրի աղտահանման

համար

կգ

600

Թուրքիա

Թուրքիա, Վրաստան

15 000 000

 

4.

7010907900

Ապակյա սրվակներ 10 մլ

ապակյա դեղագործական սրվակներ 10 մլ՝ նախատեսված թողարկվող

արտադրանքի համար

հատ

100 000

Ավստրիա, Իրան, Գերմանիա

Ավստրիա, Իրան, Գերմանիա

6 000 000

 

5.

7010907900

Ապակյա սրվակներ 30 մլ

ապակյա դեղագործական սրվակներ 30 մլ՝ նախատեսված թողարկվող

արտադրանքի համար

հատ

150,000

Իրան

Իրան

7 500 000

 

6.

7010907100

Ապակյա սրվակներ 60 մլ

Ապակյա դեղագործական սրվակներ 60 մլ՝ նախատեսված թողարկվող

արտադրանքի համար

հատ

50,000

Իրան

Իրան

3 000 000

 

7.

7010907100

Ապակյա սրվակներ 100 մլ

Ապակյա դեղագործական սրվակներ 100 մլ՝ նախատեսված թողարկվող

արտադրանքի համար

հատ

500 000

Իրան

Իրան

28 000 000

 

8.

3923509000

Պլաստմասսայե կափարիչ-

ներդիրներ

Պլաստմասսայե կափարիչ ներդիրներ (խցանի ներդիր՝

100 մլ ապակե շշիկի համար)

կգ

280

Ֆրանսիա

Ֆրանսիա

1 500 000

 

9.

1702305000

Գլյուկոզա փոշի

Խաղողաշաքար և խաղողաշաքարի օշարակ, առանց

պտղաշաքարի կամ չոր վիճակում 20 % զանգվածային բաժնից պակաս պտղաշաքարի պարունակությամբ` սպիտակ բյուրեղային փոշու տեսքով՝ ագլոմերացված կամ չագլոմերացված

(Գլյուկոզա փոշի)

կգ

1 200

Ֆրանսիա

Չեխիա

2 450 000

 

10.

2922498500

Դիկլոֆենակ նատրիում

Դիկլոֆենակ նատրիում ՝ նախատեսված ԴԻԿԼՈՆ մոմիկի՝ (դեղի)

արտադրության համար

կգ

1 000

Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա

Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա

15 000 000

 

11.

2935909009

Սուլֆամե- տոքսազոլ միկրոնի-զացված

Սուլֆամե-տոքսազոլ միկրոնիզացված՝ նախատեսված ՍՈՒԼՖԱՊՐԻՄ ներքին ընդունման դեղակախույթի (դեղի)

արտադրության համար

կգ

400

Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա

Հնդկաստան, Չինաստան Գերմանիա

6 000 000

 

12.

3503008002

Հեղուկ ձկնասոսինձ

Հեղուկ ձկնասոսինձ նախատեսված՝ բժշկական մոմիկների պատրաստման

համար

կգ

1 000

Գերմանիա, Կանադա

Գերմանիա, Կանադա

10 611 000

 

13.

2915705000

Նատրիում ստեարատ

Նատրիում ստեարատ, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության

համար

կգ

1 200

Իտալիա

Չեխիա

5 000 000

 

14.

1302199000

Եզան լեզվի չոր էքստրակտ

Եզան լեզվի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

500

Չինաստան

Չինաստան

4 000 000

 

15.

1302199000

Եղեսպակի չորս էքստրակտ

Եղեսպակի չորս էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

250

Չինաստան

Չինաստան

1 500 000

 

16.

1302199000

Երիցուկի չոր էքստրակտ

Երիցուկի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

500

Չինաստան

Չինաստան

6 000 000

 

17.

1302199000

Կաղնու կեղևի չոր էքստրակտ

Կաղնու կեղևի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

250

Չինաստան

Չինաստան

1 500 000

 

18.

1302199000

Հազա-րատրևուկի չոր էքստրակտ

Հազարատերևուկի չոր էքստարկտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

250

Չինաստան

Չինաստան

2 000 000

 

19.

1302199000

Ուրցի չոր էքստրակտ

Ուրցի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների

արտադրության համար

կգ

250

Չինաստան

Չինաստան

1 500 000

 

20.

9018311009

Ներարկիչներ առանց ասեղի

Ներարկիչներ առանց ասեղի (ոչ էլեկտրական) նախատեսված օշարակի

փաթեթավորման համար

հատ

100 000

Ֆրանսիա

Ֆրանսիա

8 500 000

 

21.

3926909709

Պլաստմասսայե ամրակներ ներարկիչների

համար

Պլաստմասսայե ամրակներ ներարկիչների համար՝ առանց ասեղի (ոչ էլեկտրական)

կգ

90

Ֆրանսիա

Ֆրանսիա

2 000 000

 

22.

3923509000

Պոլիմերային կափարիչներ

Պոլիմերային կափարիչներ նախատեսված դեղագործական սրվակների

համար

կգ

1 150

Գերմանիա

Գերմանիա

8 000 000

 
 

Ընդամենը

           

187 061 000

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


27.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ