Գլխավոր տեղեկություն
Համար
N 668
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1993 թ. N 668

Քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկների աշխատողների նյութական վիճակի բարելավման՝ ելնելով աշխատանքի բարդությունից ու աշխատողների որակավորումից, և աշխատավարձի խթանիչ դերի ուժեղացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային միասնական ցանց, համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների՝ ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերը:

3. 1994 թվականի հունվարի 1-ից անցնել բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության նոր սանդղակի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 30-ի N 668 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆՑ

______________________________________________________________________________________________
 

Աշխատանքի
վարձատրության կարգերը     1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18

 

Դրույքաչափերի
հաշվարկման
գործակիցը      1,0  1,4  1,7  2,0  2,3  2,6  3,1  3,3  3,5  3,8  4,0  4,2  4,3  4,5  4,9  5,6  6,1  7,5

______________________________________________________________________________________________

 

Ծանոթություն։ Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքի չափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը։ Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան