ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1994 թ. N 575
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 585 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով կենսաթոշակների ու նպաստների պարբերաբար շարունակվող վերահաշվարկները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 585 որոշման 1-ին կետի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը սահմանելիս հաշվի առնել սույն որոշմամբ սահմանված ժամկետը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|