ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 248-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում Հայաստանի Հանրապետության հինգերորդ զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի 14-17-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության ներքոնշյալ անդամների՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Աննա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Տաթևիկ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Արմեն Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Արմեն Ղազարյանինը և Հեղինե Ենգոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Սոֆյա Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության ներքոնշյալ անդամների՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են՝
1) Արամ Արամյանինը և Մանե Մարկոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն» ծրագրի «արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով.
2) Մելսիկ Շիրվանյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քննչական ծառայությունների ծրագրերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 248-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Կարապետյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ(պատվիրակության ղեկավար) |
Տ. Ստեփանյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Ղազարյան | ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Արամյան | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան | ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ |
Մ. Մարկոսյան | ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ) |
Մ. Շիրվանյան | ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ս. Մարգարյան | ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ (14.04.2025 թ. - 16.04.2025 թ.) |
Հ. Ենգոյան | ՀՀ ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |