Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 976-Ա

«17» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 18 ՇԵՆՔԻ Հ. 53՝ 30.6 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ժաննա Բախտիբեկի Ալեքսանյանը դիմել է` Երևանի Լենինգրադյան փողոցի հ. 18 շենքի հ. 53՝ 30.6քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26․02․2025 թվականի հ․26022025-01-0192 վկայական) Երևանի Լենինգրադյան փողոցի հ. 18 շենքի հ. 53՝ 30.6քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Ժաննա Բախտիբեկի Ալեքսանյանին (1 անձ), այսուհետև նվիրառու՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան