Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 04.04.2022-17.04.2022 18.03.2025
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 973-Ա

«17» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ ՀԷԿ Հ.16 ՇԵՆՔԻ Հ.315՝ 13,9ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ջուլետա Պապոյի Բալինյանի դիմումը` Երևանի Քանաքեռ ՀԷԿ հ.16 շենքի հ.315` 13,9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23022015-01-0137 վկայական), Երևանի Քանաքեռ ՀԷԿ հ.16 շենքի հ.315` 13,9քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել /նվիրել/ նույն բնակարանի բնակիչ` Ջուլետա Պապոյի Բալինյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան