ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1993 թ. N 604
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության մասին» N 247 որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետում «վարձատրության տարեկան ֆոնդը» բառերից հետո և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետում «աշխատավարձի ֆոնդը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և աշխատողների թվաքանակը» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 443 որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետում «կենտրոնական ապարատի կառուցվածքը» բառերը փոխարինել «կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը» բառերով։
3. Մասնակիորեն ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1993 թ. նոյեմբերի 2-ի N 604 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 29-ի «Պետական կառավարման մարմինների ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության կատարելագործման մասին» N 803 որոշումը» N 511 որոշմանը կցված 6, 7, 8, 9, 10, 14, 16, 17, 21, 23 և 24 աղյուսակները:
2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 20-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 25-ի «Դատարանների, դատախազության մարմինների ու պետական նոտարական գրասենյակների աշխատողների նյութական ապահովումը բարելավելու մասին» N 896 որոշումը» N 591 որոշմանը կցված 2, 6, 9, 13, 14, 15, 16, 17, 18 և 19 աղյուսակները։
3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մարտի 3-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 10-ի «Պետական արբիտրաժի մարմինների աշխատողների նյութական ապահովման բարելավման մասին» N 144 որոշումը» N 102 որոշմանը կցված 2 և 6 աղյուսակները։
4. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն ստեղծելու մասին» N 585 որոշման N N 2, 3 և 4 հավելվածները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մասին» N 68 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրության 16-րդ կետի 5-րդ պարբերությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության մասին» N 247 որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի «ղ» ենթակետը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի «ղ» ենթակետը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի հաստատման կարգի մասին» N 250 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը: