Գլխավոր տեղեկություն
Համար
N 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 փետրվար
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.02.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

8 փետրվարի 1991 թ. N 90

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի արդյունավետ և ռացիոնալ օգտագործման նպատակով, ինչպես նաև ելնելով հանքային հումքի բազայի շահագործման հանրապետական և միութենական մակարդակով կոորդինացման ու կարգավորման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երկրաբանության, հանքային հումքի և ընդերքի պահպանության կոմիտե (Հայընդերքկոմ):

2. Հայընդերքկոմի կազմում ընդգրկել հանրապետության տարածքում գործող երկրաբանական կազմակերպությունները (անկախ գերատեսչական ենթակայությունից), համաձայն N 1 հավելվածի:

3. Հայընդերքկոմի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանել 61 միավոր (առանց շենքերը պահպանող և սպասարկող անձնակազմի):

Ապարատի պահպանման ծախսերը կատարել կոմիտեին ենթակա կազմակերպությունների մասհանումների հաշվին:

4. Թույլատրել Հայընդերքկոմին ունենալու կոմիտեի նախագահի 4 տեղակալ, այդ թվում` 1 առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երկրաբանության, հանքային հումքի և ընդերքի պահպանության կոմիտեին հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 5 միավորի սահմանաքանակ:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երկրաբանության, հանքային հումքի և ընդերքի պահպանության կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 2 հավելվածի:

7. Հայընդերքկոմը հանրապետության տարածքում գործող հանքաարդյունահանման ձեռնարկությունների հանքահումքային բազայի ամրապնդման նպատակով տարեկան և հեռանկարային աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսավորման հարցերը համաձայնեցնում է ԽՍՀՄ երկրաբանության նախարարության, ԽՍՀՄ մետաղագործության նախարարության և ԽՍՀՄ Նախարարների կաբինետին առընթեր «Գլավալմազզոլոտո» վարչության հետ:

8. Հայընդերքկոմին` երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1991 թվականի փետրվարի 8-ի 

N 90 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԸՆԴԵՐՔԿՈՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կազմակերպությունների անվանումը

Գերատեսչական ենթակայությունը

«Հայերկրաբանություն» արտադրական միավորում ԽՍՀՄ երկրաբանության նախարարություն
ՎԻԷՄՍ-ի երկրաբանական-տնտեսագիտական հետազոտությունների կովկասյան բաժին ԽՍՀՄ երկրաբանության նախարարություն
«Հայկվարցբնագույն» արշավախումբ ԽՍՀՄ երկրաբանության նախարարության «Կվարցբնագույն» ԳԱՄ
«Հայգունմետհետախուզություն» տրեստ ԽՍՀՄ մետաղագործության նախարարություն
«Հայոսկի» ԱՄ-ի Զոդի արշավախումբ և Մեղրաձորի խումբ ԽՍՀՄ «Գլավալմազզոլոտո» վարչություն
«Հայարդշինանյութեր» ԱՄ-ի երկրաբանահետախուզական խումբ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ
Հայխորհկուրորտ «Հայերկրակապտահանքջուր» վարչություն Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1991 թվականի փետրվարի 8-ի 

N 90 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հանքային ռեսուրսների և երկրաբանահետախուզական աշխատանքների հեռանկարային զարգացման վարչություն

Արտադրական-տեխնիկական վարչություն

Պլանային-տնտեսագիտական վարչություն

Սոցիալական զարգացման և կապիտալ շինարարության վարչություն

Պետական երկրաբանական հսկողության և ընդերքի պահպանության բաժին

Հանրապետական երկրաբանական ֆոնդի բաժին

Հաշվապահական հաշվառման և հսկողության բաժին

Առաջին բաժին

Վարչական-տնտեսական բաժին

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ