ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 399
քաղ. Երևան
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն
Հայգազարդ
Հայնավթամթերք
Երէլեկտրացանց
ՀՀ կապի նախարարություն
Հանրապետական միջքաղաքային հեռախոսային կայան
Հանրապետական հեռագրատուն
Հանրապետական ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոն
Հանրապետական «Ռադիո» արտադրական միավորում (NN 1, 3, 7 ռադիոկայաններ)
«Օրբիտա-2» տիեզերական կապի կայան
Դիլիջանի սպասարկող ուժեղարար կետ
Հանրապետական ռադիոֆիկացման հանգույց
Հանրապետական հատուկ կապի հանգույց
Սուրհանդակային կապի ծառայության բաժին
«Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» ԱՄ (կառավարական հեռախոսների համակարգ)
«Մայրուղի» արտադրական միավորում
ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
ՀՀ արդյունաբերության նախարարություն
«ԱՅԳ» ԱՄ
«Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտ
«Նաիրիտ» ԳԱՄ
«Հայոսկի» ԱՄ
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն
(բաժինը խմբ. 10.10.95 N 51)
«Հայջրտնտ» ՀԳԱՄ
«Ջրամբար» պետական ձեռնարկություն
«Սյունիք» պետական ձեռնարկություն
Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ և «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում
«Ջրմուղ-կոյուղու» արտադրական վարչություններ
ՀՀ երկաթգիծ
ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչություն
«Զվարթնոց» օդանավակայան
«Էրեբունի» օդանավակայան (բոլոր տեղական օդանավակայաններով)
«Գյումրի» օդանավակայան
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
Երևանի մետրոպոլիտեն
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն
(բաժինը հանվել է 10.10.95 N 51)
ՀՀ առողջապահության նախարարություն
Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոց
Շրջանային կենտրոնական հիվանդանոցների շտապ օգնության ծառայություններ
ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչություն
(բաժինը լրաց. 26.06.95 N 370)
Մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն
(ցանկը լրաց., փոփ. 27.04.93 N 191, փոփ. 05.08.93 N 410, 16.03.94 N 120, 24.05.94 N 239, լրաց., փոփ. 14.07.94 N 312, փոփ.14.10.94 N 492, լրաց. 26.06.95 N 370, խմբ., փոփ. 10.10.95 N 51)
◙(ցանկում15.09.93 N 469 որոշմամբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել, քանի որ հիմնական ակտում «Հայգազարդ» ԱՄ» բառերը բացակայում են:)