Գլխավոր տեղեկություն
Համար
N 426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 1993 թ. N 426

 

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 280 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 Թվականի 
օգոստոսի 17-ի N 426 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահ)
Ա. Տեր-Իսրայելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (նախագահի տեղակալ)
Ա. Հակոբյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռեգիոնալ քաղաքականության և
տարածքային զարգացման բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)

Ա. Անդրեասյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսագիտական
վարչության բաժնի վարիչ

Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ
Ս. Բաղդասարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Բլեյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Մ. Գևորգյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր տնտեսագիտական
պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Կ. Դանիելյան - ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար
Ռ. Դուրյան - ՀՀ շինարարության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Հարոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սոցիալ-տնտեսական
զարգացման վարչության պետ

Կ. Մարության

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տարածքային կառավարման վարչության պետ

Մ. Շիշմանյան - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարար
Ռ. Ջուլհակյան - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության
պետական վարչության պետ
Ա. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար
Ռ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության
և հողօգտագործման գլխավոր վարչության պետ
Մ. Քոթանյան - ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ