Գլխավոր տեղեկություն
Համար
N 440
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.01.1991-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1980/սեպտեմբեր
Ընդունող մարմին
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2 հոկտեմբերի 1990 թ. N 440

Քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 31.01.91 N 60)

Հանրապետության շուկայական տնտեսության հետևողական անցումն ապահովելու, սեփականաշնորհման քաղաքականություն իրականացնելու և ձեռներեցության հիմքեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողով, նրա վրա դնելով հետևյալ խնդիրները՝

արմատական տնտեսական բարեփոխումների գիտական հիմունքների ու սկզբունքների մշակման ապահովում.

հանրապետության տնտեսական անկախության, տնտեսության սեփականաշնորհման և շուկայական տնտեսության անցնելու իրավական հիմքը հանդիսացող օրենսդրական ակտերի նախագծերի նախապատրաստում.

շուկայական հարաբերությունների և տնտեսության սեփականաշնորհման իրագործման, ինչպես նաև արտադրության արդյունավետության և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա դրանց ունեցած սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման ուղղությամբ վերլուծական աշխատանքների կազմակերպում.

հանրապետության տնտեսական ինքնիշխանության և շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում սոցիալ-տնտեսական գործընթացների պետական կարգավորման նոր մեթոդների մշակում ու ներդրում.

բազմակացութաձև տնտեսության անցնելու, ձեռներեցության և սեփականության բոլոր ձևերը զարգացնելու, տնտեսության, ձեռնարկությունների, միավորումների գործունեության մեջ մոնոպոլ երևույթները վերացնելու գծով մեխանիզմի ապահովում.

ֆինանսավարկային, գների ու հարկային կարգավորման մեթոդների վերակառուցման իրականացում.

ձեռներեցության զարգացման, ձեռնարկությունների գործունեության ձևերի կատարելագործման, մանր ձեռնարկությունների զարգացման և կառավարման զանազան կառուցվածքների ուղիով բաժնետիրական միությունների, աշխատանքային ընկերությունների, մանր ձեռնարկությունների, մասնավոր բիզնեսի ձեռնարկությունների, կոոպերատիվների, կոնցեռնների, կոնսորցիումների, անհատական աշխատանքային տնտեսությունների, ինչպես նաև արտասահմանյան ֆիրմաների կամ ԽՍՀՄ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ստեղծված (այդ թվում նաև համատեղ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներդրման ճանապարհով տնտեսության կառավարման կազմակերպական կառուցվածքների կատարելագործման ուղղությամբ տրվող առաջարկների նախապատրաստում.

ժողովրդական տնտեսության ճյուղերի կառավարման կազմակերպական կառուցվածքի վերակառուցման ու կատարելագործման, մինիստրությունների ու գերատեսչությունների ֆունկցիաների արմատական փոփոխման ուղղությամբ առաջարկների մշակում.

հանրապետության արտաքին տնտեսական կապերի համակարգի կատարելագործման, արտասահմանյան կապիտալի ներգրավման համար տնտեսական ու իրավական պայմանների ստեղծման, հանրապետության էկոնոմիկայի վերականգնման ու զարգացման գործում հայկական սփյուռքի հնարավորությունների արդյունավետ օգտագործման մեխանիզմի գծով միջոցառումների համակարգի մշակում և իրականացում.

տնտեսության կառավարման ու տնտեսական մեխանիզմի կատարելագործման բնագավառում արտասահմանյան փորձի ուսումնասիրման և կիրառման ուղղությամբ առաջարկների մշակման կազմակերպում.

հանրապետության տնտեսական մարմինների և կառավարման կառուցվածքների կադրային կազմի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում։

(1-ին կետը փոփ. 31.01.91 N 60) 

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովն իր վրա դրված խնդիրների իրականացման համար՝

նախապատրաստում է տնտեսական անկախության անցնելու և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու հարցերին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի և Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր.

ընդունում է որոշումներ, որոնց, կատարումը պարտադիր է կառավարման բոլոր օղակների համար.

տնտեսական բարեփոխումներն իրականացնելու, շուկայական տնտեսության անցնելու համար կազմակերպում է անհրաժեշտ նորմատիվ ակտերի և մեթոդական նյութերի նախագծերի մշակում, դրանք քննարկում է իր նիստերում և ընդունում համապատասխան որոշումներ.

քննարկում է ժողովրդական տնտեսության ճյուղերի կառավարման կազմակերպական կառուցվածքի նախագծեր, ինչպես նաև նախապատրաստում է դրանց փոփոխման վերաբերյալ առաջարկներ.

ապահովում է ժողովրդական տնտեսության ճյուղերում տնտեսափորձերի անցկացում, ընդհանրացնում դրանց արդյունքները և մշակում առաջարկներ տնտեսավարման նոր մեթոդների տարածման ուղղությամբ.

որոշում է տնտեսական բարեփոխումների պրոբլեմների գծով գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները և հանրապետության առաջատար գիտական հաստատությունների վրա է դնում նման ուսումնասիրությունների անցկացումը.

առաջատար գիտնականների ու մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է տնտեսական բարեփոխումներին նվիրված գիտաժողովներ ու խորհրդակցություններ.

գործուղում է հանրապետության մասնագետներին այլ շրջաններ և արտասահմանյան երկրներ՝ դասընթացներում սովորելու, տնտեսության կառավարման բնագավառում փորձի ուսումնասիրման և միջազգային խորհրդակցություններին ու գիտաժողովներին մասնակցելու համար։

(2-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների և սեփականաշնորհման գծով հանձնաժողովն իրականացնում է շուկայական տնտեսության անցնելու հետ կապված բոլոր գործնական միջոցառումները` համապատասխան հանձնարարություններ տալու կառավարման մարմիններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստեղծում նոր կազմակերպչական կառուցվածքներ։

4. Հանձնաժողովն իր գործունեությամբ հենվում է ելակետային գիտահետազոտական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին առընթեր տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի վրա։

5. Հաստատել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահը։ Բացի նախագահից պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև կառավարության նախագահի առաջին տեղակալը, տնտեսական մարմինների, հանրապետության մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարները կամ նրանց տեղակալները, առաջատար գիտնականներ և մասնագետներ։

Հանձնաժողովի նիստերում դրված հարցերի քննարկմանը կարող են մասնակցել շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարներ, գիտնականներ, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներ և մասնագետներ։

(5-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

6. Ընդունվելիք օրենքների, որոշումների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննությունն անցկացնելու համար հանձնաժողովը կարող է ստեղծել մասնագետների կամ փորձագետների խորհուրդ, ժամանակավոր կամ մշտապես իր կազմում ընդգրկել առաջավոր գիտնականների, մասնագետների և հասարակայնության ներկայացուցիչների։

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի վրա դրված պարտականությունների իրականացման համար ստեղծվում է հանձնաժողովի աշխատանքային ապարատ։

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի աշխատանքային ապարատի սպասարկումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա։

(7-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

8. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի ապարատի աշխատողների առավելագույն թիվը հաստատել 12 միավոր, ի հաշիվ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի 6 հաստիքային տեղերի, համաձայն Հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվի նվազեցման՝ վեց միավորով։

Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ մտցնել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայկական ԽՍՀ կառավարության ապարատի հաստիքների հաստատման մասին» N 520 1989 թվականի ապրիլի 11-ի «Հայկական ԽՍՀ պետպլանի գործունեության և կազմակերպական կառուցվածքի մասին» N 182 որոշումներում, ինչպես նաև չեղյալ համարել 1990 թվականի հուլիսի 22-ի «Հայկական ԽՍՀ կառավարության տնտեսական ռեֆորմի գծով պետական հանձնաժողովի հարցերը» N 362, 1990 թվականի մայիսի 10-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի տնտեսական ռեֆորմի գծով պետական հանձնաժողովի մասին» N 219 որոշումները և 1990 թվականի հուլիսի 30-ի N 509 կարգադրությունը։

(8-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

9. Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողների աշխատավարձի պայմանները տարածել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի ապարատի աշխատողների վրա։

Հանձնաժողովի աշխատանքային ապարատի անմիջական ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի առաջին տեղակալ Հ. Ա. Բագրատյանի վրա։

Սահմանել հանձնաժողովի աշխատանքային, ապարատի ղեկավարման գծով տեղակալի հաստիքային աշխատավարձ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի առաջին տեղակալի աշխատավարձից 15 տոկոսով պակաս։

(9-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

10. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի կազմը, ապարատի կառուցվածքը և հաստիքները։

Սահմանել, որ հանձնաժողովի մշտական անդամները նիստերին մասնակցում են առանց փոխարինման իրավունքի։

(10-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

11. Տնտեսական ռեֆորմների իրականացման չափերի գիտագործնական հիմնավորման և հարցերի խորը ուսումնասիրման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովի կողմից մշակվող առաջարկությունների վերլուծության և փորձարկման համար ստեղծվում են աշխատանքային պրոբլեմային խմբեր։

Աշխատանքային խմբերի կազմը հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից։

(11-րդ կետը փոփ. 31.01.91 N 60) 

12. Տնտեսական ռեֆորմների իրականացման խնդիրներին վերաբերող հիմնադրույթների մեթոդական և այլ նյութերի մշակման նպատակով աշխատանքային խմբերում պայմանագրային հիմունքներով ներգրավել գիտական հաստատությունների, ժամանակավոր աշխատանքային խմբերի, առանձին գիտաշխատողների, մասնագետների։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը՝ որոշել միջոցների չափը, որն անհրաժեշտ է նշված և այլ ծախսերի համար, ինչպես նաև այդ ծախսերի ծածկման աղբյուրները և դրանք մտցնել հանձնաժողովի ծախսերի նախահաշվի մեջ։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 2-ի
N 440 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՊԱՐԱՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 (վերնագիրը փոփ. 31.01.91 N 60)

 

Բաժինների անվանումը

Հաստիքների քանակը

   
Տնտեսագիտական բաժին 1
Կազմակերպական-խորհրդային աշխատանքի և
սոցիալական ինֆորմացիայի բաժին
1

Շինարարության բաժին

1
Բնակարանային-կոմունալ և ճանապարհային
տնտեսության բաժին
1
 Տասներորդ բաժին 1

Երկրաշարժի հետևանքների վերացման հարցերի գծով բաժին

1

Ընդամենը

6

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորhրդի 1990 թվականի հոկտեմբերի 2-ի

N 440 որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ

 (վերնագիրը փոփ. 31.01.91 N 60)

 

Ստորաբաժանումների և պաշտոնների անվանումը

Հաստիքային միավորը

Հանձնաժողովի նախագահի տեղակալ

1

Տնտեսական խորհրդատու (գիտական քարտուղար)

1

Սեփականաշնորհման և ձեռներեցության բաժին

 
Բաժնի վարիչ

 1

Տնտեսական խորհրդատու

 1

Շուկայական ենթակառուցվածքի համակարգի մշակման բաժին

 
Բաժնի վարիչ

 1

Տնտեսական խորհրդատու

 1

Տնտեսական բարեփոխումների իրավական ապահովման բաժին

 
Բաժնի վարիչ

 1

Գլխավոր մասնագետ

 1

Պետական տնտեսական կարգավորման և սոցիալական

                 քաղաքականության բաժին

 
Բաժնի վարիչ

 1

Տնտեսական խորհրդատու

 1

Ֆինանսավարկային քաղաքականության բաժին

 
Բաժնի վարիչ

 1

Տնտեսական խորհրդատու

 1

Ընդամենը

12

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության Մինիստրների

խորhրդի 1990 թվականի հոկտեմբերի 2-ի

N 440 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների պետական հանձնաժողովԻ ԿԱԶՄԸ

 (վերնագիրը փոփ. 31.01.91 N 60)

 

Վ. Մ. Մանուկյան - Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ,
հանձնաժողովի նախագահ  
Հ. Ա. Բագրատյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի
նախագահ, հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ
Ա. Բ. Եղիազարյան - հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Գ. Աղանբեկյան

- ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր,
ակադեմիկոս

Ա. Գ. Աշրաֆյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության մինիստր
Մ. Ա. Գևորգյան - տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական
ինստիտուտի տնօրեն
Լ. Մ. Դավթյան - Հայաստանի Հանրապետության վիճպետկոմի նախագահ
Գ. Ա. Եղիազարյան - Մոսկվայի պետական համալսարանի ամբիոնի վարիչ
Ա. Կ. Եսայան - Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
ապահովության մինիստր
Ի. Ա. Իսահակյան - ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկի կառավարիչ
Մ. Խ. Քոթանյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի
տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս
Ջ. Ա. Ջանոյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստր
Ե. Ս. Ստեփանյան - Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական
կապերի մինիստր
Ա. Ե. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի
տնտեսագիտական բաժնի վարիչ
Թ. Հ. Տեր-Պետրոսյան - «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն