ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 1993 թ. N 612
Քաղ. Երևան
Ս. Ե. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սպարտակ Երանոսի Կոստանյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական մարմիններին կից Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ` կանոնադրական մարմինների աշխատանքին մշտական մասնակցության համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|