ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 338-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման նախագծում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 338-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների (այսուհետ՝ ապրանք) Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել ապրանքի իրացվելիությանը, մասնավորապես, մեղմելու այդ ապրանքների իրացվելիության հետ կապված ռիսկերը, խթանելու Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացումը, արտադրության ծավալների ընդլայնումը՝ ապահովելով տնտեսական աճ և զբաղվածության մակարդակի բարձրացում։
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Ծրագրի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում ծրագիրն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ապրանք արտադրող և սեփական արտադրանքը իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց կողմից իրացված ապրանքի իրացման փաստաթղթավորման և հարկային մարմի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն) ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն ապրանքի՝ Հայաստանի Հանրապետությունում իրացման յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամի չափով ապրանքի առուվաճառքի (մատակարարման) մասին պայմանագրի առկայության դեպքում։
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը եզրակացություն ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` իրացմանը հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, որին կցում է ծրագրի N 2 ձևին համապատասխան տեղեկատվությունը:
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ծրագրի N 1 ձևի դիմումն ստացվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է ծրագրի N 3 ձևին համապատասխան եզրակացություն կամ մերժում տեղեկատվության և եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը:
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ծրագրի N 1 ձևի դիմումը մերժվում է, եթե՝
1) այն ներկայացվել է ծրագրի 4-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ.
2) ծրագրի N 2 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական).
3) ծրագրի N 1 ձևի դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմի կողմից վերահսկվող եկամուտների գծով առկա են պարտավորություններ:
7. Ծրագրի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի հիմքով մերժումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:
8. Տնտեսավարող սուբյեկտը ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակը և ապրանքի առուվաճառքի (մատակարարման) մասին պայմանագիրը։
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումները ծրագրի N 4 ձևի դիմումը, N 3 ձևի եզրակացությունը և ապրանքի առուվաճառքի (մատակարարման) մասին պայմանագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում են N 5 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և տնտեսավարող սուբյեկտի միջև մեկամսյա ժամկետում կնքվում է աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևի։
10. Աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումը մերժվում է, եթե՝
1) ծրագրի N 4 ձևի դիմումը լրացվել է թերի (ոչ ամբողջական).
2) ծրագրի N 3 ձևի եզրակացությունում և N 4 ձևի դիմումում նշված տվյալներում առկա են անհամապատասխանություններ.
3) ծրագրի N 4 ձևի դիմումը ներկայացվել է ծրագրի 8-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ․
4) բացակայում է սույն ծրագրի 9-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը։
12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումի մերժման դեպքում նշվում է մերժման հիմքը և դիմումատուին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։
13. Սույն ծրագրի 12-րդ կետով նշված ժամկետում դիմումատուի կողմից անհամապատասխանությունները չվերացվելու դեպքում՝ աջակցության տրամադրման գործընթացն ավարտվում է։
4. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
14. Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ծրագրի արդյունավետությունը և շարունակման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով։
15. Մշտադիտարկման նպատակով տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պահանջով ապահովում է ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
_______________________________________________________________________-ԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը,էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԱԹ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ՝ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ (ԱՏԳ ԱԱ 7206), ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7207), ԱՅԼ ՊՈՂՊԱՏ՝ ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ. ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԱՅԼ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ (ԱՏԳ ԱԱ 7224), ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7403), ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆ (ԱՏԳ ԱԱ 7601), ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7603) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել եզրակացություն -ի __________________________________________
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
կողմից երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների սույն դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա ընթացքում իրացման ծավալի և հարկային մարմի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների մասին։
Առդիր՝ ___ էջ։
Ստորագրող ________________________________ (պաշտոնը) |
______________________________________________ (անունը, ազգանունը) |
________________________________ (ստորագրությունը) |
|
___ _______________ 20 թ.
Կ.Տ. |
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________________-ի
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԱԹ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ՝ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ (ԱՏԳ ԱԱ 7206), ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7207), ԱՅԼ ՊՈՂՊԱՏ՝ ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ. ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԱՅԼ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ (ԱՏԳ ԱԱ 7224), ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7403), ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆ (ԱՏԳ ԱԱ 7601), ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7603) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների իրացման ծավալ |
Հաշվարկային փաստաթղթերում նշված ծավալը (տոննա) |
1. |
Ձև N 3
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
_____________________________________________________-Ի ԿՈՂՄԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԱԹ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ՝ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ (ԱՏԳ ԱԱ 7206), ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7207), ԱՅԼ ՊՈՂՊԱՏ՝ ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ. ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԱՅԼ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ (ԱՏԳ ԱԱ 7224), ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7403), ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆ (ԱՏԳ ԱԱ 7601), ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7603) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն
________________________________________________________________ -ի
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
կողմից արտադրանքի 2025 թվականի ․․․․․․․․․․․ ամսին երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների իրացման ծավալը կազմել է ____ տոննա, որը համապատասխանում է հարկային մարմին հանձնվող համապատասխան հաշվարկներում և հաշվարկային փաստաթղթերում արտացոլված ծավալին:
Հայտնում եմ, որ վերը նշված տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն եզրակացությունն ստանալու նպատակով ներկայացված դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ
________________________________________________________________________։
(կատարել նշում հարկային մարմի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ |
_________________ ________________ | ||
| |||
------- ----------------------202 թ. | |||
Կ.Տ. |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________________________________________ -ԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԱԹ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ՝ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ (ԱՏԳ ԱԱ 7206), ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7207), ԱՅԼ ՊՈՂՊԱՏ՝ ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ. ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԱՅԼ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ (ԱՏԳ ԱԱ 7224), ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7403), ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆ (ԱՏԳ ԱԱ 7601), ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7603) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ____________________________________________ -ի կողմից
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
2025 թվականի ամսին երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների իրացված ______________________ տոննային համարժեք
_____________________________________________
(________________________________________) դրամ աջակցության գումարը
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
փոխանցել ________________________-ի ______________-ում գործող
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, բանկի անվանումը)
____________________________ հաշվեհամարին։
Առդիր՝ ______ էջ։
Ստորագրող ________________________________ (պաշտոնը) |
______________________________________________ (անունը, ազգանունը) |
________________________________ (ստորագրությունը) |
|
___ _______________ 20 թ.
Կ.Տ. |
Ձև N 5
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _
_________________________________________________-Ի ԿՈՂՄԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
2025 ԹՎԱԿԱՆԻ ______________________ ԱՄՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԱԹ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏ՝ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ (ԱՏԳ ԱԱ 7206), ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7207), ԱՅԼ ՊՈՂՊԱՏ՝ ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ. ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԱՅԼ ԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ (ԱՏԳ ԱԱ 7224), ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7403), ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆ (ԱՏԳ ԱԱ 7601), ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐ (ԱՏԳ ԱԱ 7603) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 2025 թվականի ______________________ի
(նշել ամիսը և օրը) | |
N _________ դիմումի համաձայն (նշել մուտքի համարը) |
______________________________________________-ի (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը) |
(ՀՎՀՀ` ______ ___) կողմից 2025 թվականի ________ ամսին երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների իրացման համար
աջակցության _______________________ գումարը ենթակա է վճարման
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
_________________________ -ի _______________________ -ում գործող
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, բանկի անվանումը)
N _____________________ հաշվեհամարին։(նշել հաշվեհամարը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ | ||
_____________________________ (նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
___ ______________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
21.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|