Գլխավոր տեղեկություն
Համար
N 1685-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1685-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՋԼ ՏՈԲԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1685-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ

1.

2401208501

Վիրջինիա թութունի չմշակված տերև

Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ

կգ

2 400 000

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետություն

3 696 000 000

 

2.

2401103500

Բարլի թութունի չմշակված տեր

 

Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ

կգ

960 000

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետություն

1 677 120 000

 

3.

3302909000

Թութունի բուրավետիչ նյութ

Հեղուկ և սոուս

կգ

600 000

Իրանի Իսլամական Հանրապետություն, Գերմանիա

Իրանի Իսլամական Հանրապետություն, Գերմանիա

7 457 400 000

 

4.

2401300000

Չմշակված թութունի տերևի երակաթել

Չափսերը՝ 2-7 սմ

կգ

60 000

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետություն

23 280 000

 

5.

24011035000

Վիրջինիա թութունի չմշակված տերև՝ մեջտեղի երկարաթելը չառանձնացրած

Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ

կգ

 

 

Իրանի Իսլամական Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն Իրանի Իսլամական

Իրանի Իսլամական Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն Իրանի Իսլամական

   

  

6.

24011035000

Բարլի թութունի չմշակված տերև՝ մեջտեղի երկարաթելը չառանձնացրած

Գույնը՝ կանաչ, դեղին, դարչնագույն Չափսերը՝ 2-10 սմ

 

կգ

 

Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն

Հանրապետություն, Հնդկաստան, Վիետնամ, Արգենտինայի Հանրապետություն

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

14 932 800 000

 

(հավելվածը լրաց., փոփ. 20.03.25 N 337-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2025, N 337-Ա 22.03.2025, N 1685-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան