ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Հոդված 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները:
(2-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-2-Ն)
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|