Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Ախուրյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Ախուրյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2024 թվական թիվ 304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն թիվ 1-6 հավելվածների.

1) եկամուտների գծով՝ 3 996 302,0 (երեք միլիարդ ինը հարյուր իննսունվեց միլիոն երեք հարյուր երկու հազար) դրամ,

2) ծախսերի գծով՝ 4 405 227,0 (չորս միլիարդ չորս հարյուր հինգ միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար) դրամ:

(1-ին կետը փոփ. 12.02.25 թիվ 5-Ն)

2.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.

1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`

 

Կողմ - 22

 

Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ս. ՍԻՄՈՆՅԱՆ

Կ․ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մ․ ՄԱԹՈՍՅԱՆ

Շ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ֆ․ ԱՆՏՈՆՅԱՆ

Ն․ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թ․ ՍՈՒՎԱՐՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Հ․ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ա․ ԻԳԻԹՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ՉԱԼՈՅԱՆ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վ. ԹՈՐՈՅԱՆ

Ս․ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թ․ ՍԱՀԱԿՅԱՆ

Դեմ - 1

Ա․ ԴՐՄԵՅԱՆ

 Ձեռնպահ - 0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

20 դեկտեմբերի 2024 թվական

գյուղ Ախուրյան

 

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2024 թվականի 

դեկտեմբերի 20-ի թիվ 304-Ն որոշման

(հավելվածները խմբ. 12.02.25 թիվ 5-Ն, 14.03.25 թիվ 42-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: