Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2025 թվականի N 315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին» N 1531-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի» բառերը փոխարինել «խաղասրահի միջոցով բուքմեյքերային կամ վիճակախաղի գործունեությունների կազմակերպման տարածքների» բառերով.

4) որոշման հավելվածի`

ա. վերնագրում «ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ» բառերը փոխարինել «ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» բառերով,

բ. 1-ին կետում «վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի» բառերը փոխարինել «խաղասրահի միջոցով բուքմեյքերային կամ վիճակախաղի գործունեությունների կազմակերպման տարածքների» բառերով,

գ. 2-րդ կետում «Վիճակախաղերի մասին» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» բառերով,

դ. 3-րդ և 4-րդ կետերում «Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր» բառերը փոխարինել «Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղ» բառերով,

ե. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպման համար նախատեսված խաղասրահների, յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը.»,

զ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղի կազմակերպիչները պարտավոր են ապահովել Լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ, նաև առնվազն դրամարկղի և սանհանգույցի առկայությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան