ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1993 թ. N 186
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԸ ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բարձր գնահատելով տարեց մարդկանց ներդրումը հասարակական կյանքում, դիտակցելով մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրում այդ իրավունքների հստակ սահմանման անհրաժեշտությունը և ավագ սերնդի նկատմամբ մեր ունեցած ավանդական վերաբերմունքը, ինչպես նաև ելնելով Եվրոպայի տնտեսական ընկերակցության Նախարարների խորհրդի 1993 թվականը տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարի հայտարարելու որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականը հռչակել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարի։
2. Ստեղծել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարվա անցկացման հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ա. Եսայան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (նախագահ) |
Ա. Ղազարյան | -պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ |
Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Հարությունյան | - ՀԱՄԿ-ի նախագահ |
Լ. Ճգնավորյան | - ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր |
Ն. Հակոբյան |
- կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Վ. Պետրոսյան | - Երևանի կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն |
Ա. Նավասարդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
է. Միլիտոնյան | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ |
Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան |
- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ |
Ջ. Բաղդասարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վարչության պետ (քարտուղար ) |
3. Հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում կազմել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարվա անցկացման միջոցառումների ծրագիր։
4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը՝ լուսաբանել կատարվող աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |