Գլխավոր տեղեկություն
Համար
N 281
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 1993 թ. N 281

Քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների աշխատանքի ծանրաբեռնվածությունը, կապված կենսաթոշակների պարբերաբար ինդեքսավորման ու վերահաշվարկման հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 1993 թվականի հունիսի 1-ից անմիջականորեն կենսաթոշակների վերահաշվարկով զբաղված սոցիալական ապահովության մարմինների աշխատողների ամսական պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ 15 տոկոսի չափով հավելավճար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող անհետաձգելի միջոցառումների մասին» N 293 որոշման 1-ին կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ