ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1993 թ. N 118
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» N 23 որոշման N 3 հավելվածում լրացուցիչ սահմանել հետևյալ պաշտոնները և նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները`
Գլխավոր փորձագետ | 6,5 գործակից | |
Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար | 6,5 - » - | |
Պետական նախարարի աշխատակազմի ղեկավար | 6,5 - » - |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել գործերի կառավարչության հաստիքային ցուցակում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|