Գլխավոր տեղեկություն
Համար
N 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 1993 թ. N 118

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» N 23 որոշման N 3 հավելվածում լրացուցիչ սահմանել հետևյալ պաշտոնները և նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները`

 

Գլխավոր փորձագետ   6,5 գործակից
Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար   6,5 - » -
Պետական նախարարի աշխատակազմի ղեկավար   6,5 - » -

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել գործերի կառավարչության հաստիքային ցուցակում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ