Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 804-Ա

«07» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՇԵՆՔԻ Հ.31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Սարգսյանի դիմումը՝ Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության լրացուցիչ իրավունքի 14.07.2024թ. հ.10366 և հ.10367 վկայագրերի հիման վրա Անահիտ Սարգսյանին փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար վարձակալության պայմանագիր կնքելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության լրացուցիչ իրավունքի 14.07.2024թ. հ.10366 և հ.10367 վկայագրերը, 26.02.1996թ. հ.23834 սեփականության վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.06.2024թ. հ.ԱՏ-13062024-01-0377 տեղեկանքը և 19.07.2024թ. չափագրությունը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 19.5քմ՝ անշարժ գույքի վկայականում ամրագրված՝ 19.69քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում:

Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 369 516 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 612-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.7583-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության լրացուցիչ իրավունքի 14.07.2024թ հ.10366 և հ.10367 վկայագրերի հիման վրա Անահիտ Սարգսյանին փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 19.5քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն՝ Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 19.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` ընդհանուր օգտագործման:

3. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Արզումանյան փողոցի հ.17 շենքի հ.31 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 19.5քմ մակերեսով հողամասի համար Անահիտ Սարգսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ մինչև 2030 թվականի մարտի 1-ը ժամկետով և տարեկան վարձավճարը սահմանել Երևան քաղաքի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ/ պարբերությամբ սահմանված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 1%-ի չափով:

4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում «Վարձատուն իրավունք ունի» բաժնում անհրաժեշտ է ներառել ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».

2) «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».

3) «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8 ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.

ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև www.azdarar.am ինտերնետային կայքերում,

բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,

գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».

4) «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալը անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am, ինչպես նաև www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»:

5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում «Վարձավճար» բաժնում անհրաժեշտ է ներառել 9-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և /կամ/ Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման /աճի դեպքում/ դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի / վարձավճարի/ մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և /կամ/ վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման /պայմանագիրը համարվում է փոփոխված/ ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման /պայմանագրից հրաժարվելու/ մասին:»:

6. Անահիտ Սարգսյանին փոխանցված ավտոտնակին տրամադրել «Ա.Արզումանյան փողոց, հ.17/3» հասցեն:

7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:

8. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան