Գլխավոր տեղեկություն
Համար
N 841-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 841-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.5 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Խաչատրյանի լ/ա Արամ Այվազյանի դիմումը՝ Բագրատունյաց փողոցի 6-րդ նրբանցք հ.5 հասցեում գտնվող (01-011-0392-0061 կադաստրային ծածկագրով) հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.12.2018թ. N 28122018-01-0316 վկայականը, լիցենզավորված չափագրողի (Վ.Փանոսյան Ա/Ձ) կողմից կազմված 30.04.2024թ. տեղագրական հանույթը և ՀՀ կադաստրի կոմիտեի 26.06.2024թ. հ.ԱՏ-26062024-01-0500 տեղեկանքը։

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Բագրատունյաց փողոց 6-րդ նրբանցք հ.5 հասցեում գտնվող 01-011-0392-0061 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 1480.69քմ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.12.2018թ. հ.28122018-01-0316 վկայականի (նպատակային նշանակությունը՝ «արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության», գործառնական նշանակությունը՝ «արդյունաբերական օբյեկտների») համաձայն հողամասի մակերեսը կազմում է 1482.6քմ։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/39236-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Աշոտ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի 6-րդ նրբանցք հ.5 հասցեում գտնվող (01-011-0392-0061 կադաստրային ծածկագրով) հողամասի մակերեսը կազմում է 1480.69քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են 1480.69քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան