Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 14.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 836-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՈՒՇԱԿԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ.2545-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մնացական Հայրապետյանի լ/ա Սվետլանա Ասլանյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի մայիսի 21-ի հ.2545-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու ու հատակագիծ թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 21.05.2013թ. հ.2545-Ա և 05.06.2013թ. հ.2817-Ա որոշումները, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.08.2024թ. հ.ԱՏ-29082024-01-0562 տեղեկանքը, «Չափագրում էլի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված 14.08.2024թ. հողամասի իրադրության հատակագիծը:

Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ Մուշական 11-րդ փողոց հ.13 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 416.0քմ՝ Երևանի քաղաքապետի 21.05.2013թ. հ.2545-Ա որոշման մեջ ամրագրված 588.4քմ-ի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-145777-24 եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի մայիսի 21-ի «Երևան քաղաքի Մուշական 11-րդ փողոցի հ.13 հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.2545-Ա որոշման 1-ին կետում՝ «588.40» բառերը փոխարինել «416.0քմ» բառերով:

2. Մուշական 11-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 416.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով, չեղյալ համարելով 10.07.2013թ. հ.2110-2013 հողամասի հատակագիծը:

3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Մուշական 11-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող 416.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։

4. Ընդունել ի գիտություն, որ նշված որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան