Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 12.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 752-Ա

«06» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով «ՕԼ ԻՆ 38» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էդգար Սահակյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «ՕԼ ԻՆ 38» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի մարտ ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի հ.21, Թևոսյան փողոցի հ.52, Արտեմ Միկոյան փողոցի հ.14, Մոլդովական փողոցի հ.հ.4 և 29/6, Գյուրջյան փողոցի հ.հ. 2 և 5, Վ. Վաղարշյան փողոցի հ.12/14, Հր. Քոչարի փողոցի 22/17, Հ. Հակոբյան փողոցի հ.2/51, Ազատության պողոտայի հ.հ.11 և 25, Կոմիտասի պողոտայի հ.հ.8, 21/2 և 58, Վ. Փափազյան փողոցի հ.22, Արղության փողոցի հ.29, Մ. Բաղրամյան պողոտա հ.40, Կ. Ուլնեցու 3 փակուղի հ.2/2, Պ. Սևակի փողոցի հ.8, Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի հ.1/5, Կ. Ունեցու փողոցի հ.61, Ֆանարջյան փողոց հ. 76, Հանրապետության փողոցի հ.58, Անաստաս Միկոյան փողոցի հ.2/1, Դավթաշեն 1-ին թաղամաս հ.20/1 հասցեների դիմաց թվով 25 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության մարտ ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ՕԼ ԻՆ 38» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

 5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան