ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հուլիսի 2021 թվականի N 15-Ն
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.
1. Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից 6 հավելվածների:
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։
| 
 Կողմ-4  | 
 Դեմ-0  | 
 Ձեռնպահ-0  | 
| 
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ  | 
||
| 
 ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ  | 
||
| 
 ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ  | 
||
| 
 ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ  | 
| 
 Համայնքի ղեկավար`  | 
 ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|