Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 753-Ա

«06» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՊՐԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Խաչատուր Մնջիկյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «ՊՐԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի մարտ ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի հ.հ.20 և 25/5, Աբելյան փողոցի հ.7/4, Խորենացի փողոցի հ.47, Պուշկինի փողոցի հ.43/3, Եր.Քոչարի փողոցի հ.9ա, Վարդանանց փողոցի հ.հ.22 և 24/3, Քաջազնունի փողոցի հ.8, Ալեք Մանուկյան փողոցի հ.15/3, Վրացյան փողոցի հ.24, Զաքյան փողոցի հ.2, Նար-Դոսի փողոցի հ.88, Դ.Անհաղթի փողոցի հ.4, Գրիբոյեդովի փողոցի հ.58, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.32, Տիչինա փողոցի հ.2/1, Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.8, 28 և 51, Տերյան փողոցի հ.74, Արշակունյաց պողոտայի հ.9/15, Սարյան փողոցի հ.35/6, Եզ.Կողբացի փողոցի հ.42, Մոսկովյան փողոցի հ.27, Իսահակյան փողոցի հ.18, Խանջյան փողոցի հ.13/2, Կոմիտասի պողոտայի հ.22, Վ.Վաղարշյան փողոցի հ.15, Գայի պողոտայի հ.19/76 հասցեների դիմաց թվով 30 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության մարտ ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ՊՐԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան