ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 830-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի Հ.219-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 23-ի «Երևանի քաղաքապետի 2010 թվականի հոկտեմբերի 13-ի հ.4774-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Միշա Իսրայելյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և հասցե տրամադրելու մասին» հ.219-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) որոշման 1-ին պարբերությունում՝ «վկայագրով», բառից հետո լրացնել «ըստ օրենքի՝ սեփականության իրավունքի հ.108 վկայագրով» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «2030 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «2030 թվականի մարտի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |