Basic information
Number
թիվ 20-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2021
Enactment organisation
Չկալով համայնքի ղեկավար
Enactment date
19.08.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
19.08.2020
Effective date
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՉԿԱԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2020 թ. թիվ 20-Ն

 

ՉԿԱԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08.10.2018 Թ. ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով և 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 23-րդ և 33-րդ հոդվածներով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 14.08.2020թ. թիվ ՍՊ//23097-2020 գրության պահանջները և ՀՀ Լոռու մարզպետի 2020 թվականի օգոստոսի 18-ի թիվ 01 /107.3.1/08609-2020 գրությունը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Կատարել համապատասխան փոփոխություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալովի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրում համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար

Ռ. Շաքարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation