Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-01.01.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.36
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքում`

 

1) «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով.

2) 11-րդ հոդվածի 2-րդ մասի «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-262-Ն