Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 291-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 13-ի N 291-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 13-ի N 291-Ա որոշման