Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 740-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 740-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տե-ղեկու- թյուն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

7308909809

Մետա-ղական կոնստրուկ-ցիա արևային վահա-նակների տեղա-կայման համար

Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝
իր հավաքման դետալներով

(չհավաքված)

կգ

540 000

Չինաստան

Չինաստան

375 000 000

 

2.

8544499108

Ալյումինե մալուխ

80 Վ-ից ավելի մինչև 1000 Վ ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 0,51 մմ-ից ավելի մեկուսիչով

կգ

45 000

Չինաստան

Չինաստան

61 000 000

 

3.

8544601000

Հաստատուն հոսանքի մալուխ

պղնձից

Հաստատուն հոսանքի 1500վ մալուխ պղնձից 1X6 մմ^2

կգ

8 700

Չինաստան

Չինաստան

40 000 000

 

4.

8544499108

Ալյումինե մալուխ

80Վ-ից ավելի մինչև 1000Վ ալյումինե մալուխ 1X120 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 051մմ-ից ավելի մեկուսիչով

կգ

400

Չինաստան

Չինաստան

820 000

 

5.

8504229000

Կոմպակտ ենթակայան

10/0.8 կՎ 6600 կՎԱ

լարման ենթակայան՝ հեղուկ դիէլեկտրիկով

հատ

3

Չինաստան

Չինաստան

212 500 000

 

6.

7308909809

Մետա-ղական կոնստրուկ-ցիա

սև մետաղից՝ ցինկապատ մալուխատար

կգ

7 500

Չինաստան

Չինաստան

9 275 000

 

7.

8504230009

Էլեկտրական հոսանքի տրանսֆոր-մատոր

Էլեկտրական հոսանքի տրանսֆոր-մատոր, հեղուկ դիէլեկտրիկով, 50000 կՎԱ

հզորությամբ

հատ

1

Չինաստան

Չինաստան

275 000 000

 

8.

8426990000

Բարձիչ

Բարձիչ, ոչ շարժական, բետոնասյանն ամրացվող։

Ստացիոնար բարձիչ մեքենա:

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

175 000 000

 

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

3816000000

Հրահեստ շաղախ, հրահեստ զանգված, հրահեստ խառնուրդ

Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախ, բետոններ և նույնանման բաղադրութ-յուններ

կգ

3 750 000

Թուրքիա Ավստրիա Վրաստան

Թուրքիա Ավստրիա Վրաստան

1 620 000 000

 

2.

6806900000

Ջերմա-մեկուսիչ շերտեր

Մետաղաձուլման վառարանի շերեփի հատակի և պատերի ջերմամեկուսիչ շերտեր՝ հրակայուն

հանքանյութերից

կգ

420 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

260 000 000

 

3.

6902900000

Հրակայուն աղյուսներ

Հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանում օգտագործվող

կգ

2 750 000

Չինաստան

Չինաստան

1 790 000 000

 

4.

6902209900

Հրակայուն աղյուսներ

Այլ հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանի հատակի համար` կավահողի

50%-ից ավելի պարունա-կությամբ

կգ

175 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

122 000 000

 

5.

6902100000

Հրակայուն աղյուսներ

50 զանգվ․ %-ից ավելի Mg-ի, Ca-ի կամ Cr-ի պարունա-կությամբ, վերցրած առանձին կամ միասին, հրակայուն աղյուս մետաղաձուլման վառարանի պատերի համար

կգ

132 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

90 000 000

 

6.

7202210000

Ֆերո-սիլիցիում

Ֆերոսիլիցիում` 55%-ից ավելի սիլիցիումի պարունակությամբ

կգ

1 450 000

Իրան

Իրան

1 000 000 000

 

7.

(կետն ուժը կորցրել է 13.03.25 N 271-Ա)

 

8.

7202300000

Ֆեռոհա-մաձուլվածք՝

Ֆեռոսիլի-կոմանգան

Ֆեռոհամա-ձուլվածք՝

Ֆեռոսիլիկո-մանգան

կգ

3 000 000

Վրաստան

Իրան

Վրաստան

Իրան

1 290 000 000

 

9.

2804210000

Հեղուկ արգոն

Հեղուկ արգոն

կգ/մ3

400 000/250

Վրաստան

Իրան

Վրաստան

Իրան

280 000 000

 

10.

6815990008

Հրակայուն բետոնից չթրծած արտադ-րանք

Հրակայուն բետոնից չթրծած արտադրանք՝ պատրաս-տուկների անընդհատ ձուլման մեքենայի միջանկյալ շերեփի հարվածային արկղեր (կավահողի

հիմքով)

կգ

80 000

Թուրքիա Վրաստան

Թուրքիա Վրաստան

90 000 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

            7 690 595 000  

(հավելվածը լրաց., փոփ. 18.07.24 N 1098-Ա, 13.03.25 N 271-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2025, N 271-Ա 14.03.2025, N 740-Ա
18.07.2024, N 1098-Ա 19.07.2024, N 740-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան