Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 282-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը՝ հեռադիտակները էկոպարեկային ծառայության Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության Վայոց ձորի տեղամասում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասում, Սյունիքի տեղամասում, Կապանի տեղամասում և Զանգեզուրի տեղամասում պահպանության գործառույթներն իրականացնելու գործընթացում օգտագործելու նպատակով, իսկ մնացած գույքը՝ օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթներն իրականացնելու գործընթացում օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 13-ի N 282-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը (նկարագրությունը)

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Ընդհանուր գինը (դրամ)

1.

Հեռադիտակ Vortex Viper 12X50 HD

12

241,283.02

2,895,396.24

2.

Համակարգիչ - HP 27 inch All-in-One / Maokong27I1C23

Display - 27", 1920x1080 FHD, Display technology - IPS. Processor- INTEL CORE 13-N300 (ALDER LAKE-N), VGA(-Intel UHD RAM - 8GB, DDR4 3200MHz SO-DIMM, SSD SSD 512G 2280 PCle NVMe Value, Wi Fi- 802.11ax, Bluetoothh- 5.3, Webcam. Operating system- DOS.

1 x USB Type-Ce 5Gbps signaling rate.

2 x USB Type-A co 5Gbps signaling rate.

2 x USB 2,0 Type-A:

Theadphone/microphone combo, 1 ճ R) 45

Գույնը սև և սպիտակ՝ յուրաքանչյուրից 10 հատ

20 հատ

289,800

5,796,000

3.

Սերվեր - Dell PowerEdge R66xs Chassis Configuration 2.5" Chassis with up to 8 Hard Drives (SAS/SATA), 2 CPU

Processor 2 x Intel Xeon Gold 6526Y 2.8G, 16C/32T, 20GT/s, 37.5M Cache,

Turbo, HT (195W) DDR5-5200 Memory 12 x 32GB RDIMM, 5600MT/s, Dual

Rank RAID Controller Dell HBA355i Controller Front Hard Drives 2 x 480GB SSD SATA Read Intensive 6Gbps 512 2.5in Hot-plug AG Drive, 1 DWPD Hard Drives 2 x 960GB SSD SATA Read Intensive 6Gbps 512 2.5in Hot-plug AG Drive, 1 DWPD Emberged Systems Management iDRAC9 Power Supply Dual, Hot-plug, Power Supply Redundant (1+1), 1400W, Mixed Mode, NAF Motherboard PowerEdge R660xs Motherboard with Broadcom 5720 Dual Port 1Gb On-Board LOM, MLK OCP 3.0 Network Adapters Broadcom 57454 Quad Port 10GbE Base-T Adapter, OCP NIC 3.0 Rack Rails

ReadyRails Static Rails for 2/4 post Racks (A8)

1 հատ

5,550,000

5,550,000

4.

Անխափան սնուցման սարք - SLC-1500-TWIN RT2/ 1500 VA/ 1500W,12

V/9 Ah x 3, 8xIEC C13 On-line double-conversion

1 հատ

297,000

297,000

5.

Սվիչ - Odex DX100 - S16P2G1S

1 հատ

36,000

36,000

6.

Սվիչ - Odex DX100 - S24P2G1S

1 հատ

39,000

39,000

7.

Սվիչ - Mikrotik CSS326-24G-2S+RM

1 հատ

75,000

75,000

8.

Մալուխ - ODEX Cat6 UTP LSZH 305m 24AWG (ZL2401LSZHC6)

10 տուփ

87,000

870,000

9.

Կոշտ սկավառակ - HDD SEAGATE Skyhawk 4TB 3.5'' ST4000VX013

1 հատ

54,000

54,000

10.

Կոշտ սկավառակ - HDD SEAGATE Exos 16TB ST16000NM0001J

1 հատ

171,000

171,000

11.

Համակարգչային ծրագիր - Win 11 Pro 64Bit

20 հատ

73,600

1,472,000

Ընդամենը

17,255,396.24

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան