Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0043 Ն. 13.03.25

 

13 մարտի 2025 թվականի

թիվ 43-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով ղեկավարների և մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

 հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» Հավելված 7-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք

 

Անվանումը (Անուն, ազգանուն)

ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ)

ՀԾՀ

Գործու-նեության վայրը (բնակության վայրը)

Մասնակ-ցության չափը

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավո-րությամբ կատարված հանցագոր-ծությունների համար:

Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվա-ծությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ

Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակեր-պության անվտան-գության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։

Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

Արդյո՞ք պահպանված են համապա-տասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ

               
               

 

2 Գրավատան ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն

 

Անուն ազգանուն

Անձնագրի տվյալներ

ՀԾՀ

Բնակության վայրը

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագոր-ծությունների համար:

Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ

Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։

Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ

             
             
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: