ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0034 Ն. 13.03.25
13 մարտի 2025 թվականի |
թիվ 34-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 181-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 31-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» պարբերությունում, 95-րդ կետի 1-ին ենթակետում, 100-րդ կետի 1-ին ենթակետում, 185-րդ կետի 2-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 11-ի 5․2-րդ կետում, Հավելված 31-ի 8․6-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով,
2) Կանոնակարգի 89-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»։
3) Կանոնակարգի 97-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»։
4) Կանոնակարգի 103-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 103․1-ին կետ․
«103.1. Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»։
5) Կանոնակարգի 178-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը։
6) Կանոնակարգի Հավելված 11-ի.
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետ.
« | |
| |
», |
գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
7) Կանոնակարգի Հավելված 27-ի.
ա. 9.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
8) Կանոնակարգի Հավելված 31-ի.
ա. 8.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6.1-ին կետ.
« | ||
| ||
», |
բ. 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.
« | ||
| ||
», |
գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
9) Կանոնակարգի Հավելված 32-ի.
ա. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.
« | |
| |
», |
բ. 5-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
10) Կանոնակարգի Հավելված 45-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
« | ||
| ||
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|