Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 276-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՇՎՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «դ» կետը և 15-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Սիթի բանկում (CITIBANK, N.A., LONDON BRANCH)՝ (այսուհետ՝ բանկ) բացել արտարժութային (USD) ավանդային արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու համար:

2. Սույն որոշման առաջին կետում նշված արտաբյուջետային հաշվով իրականացնել հետևյալ գործառնությունները՝

1) 2025 թվականի մարտի 12-ին թողարկված պետական արտարժութային պարտատոմսերի մուտքից 334,236,684.5 ԱՄՆ-ի դոլար գումարը մինչև 2025 թվականի մարտի 24-ն ավանդադնել բանկում՝ բանկի կողմից սահմանված պայմաններով և սակագներով.

2) ավանդադրված գումարների հաշվին կատարել 2025 թվականին մարման ենթակա պետական արտարժութային պարտատոմսերի 2025 թվականի մարտի 24-ի վճարման ամսաթվով տոկոսավճարը և հիմնական գումարի մարումը՝ համապատասխանաբար 11,195,684.5 ԱՄՆ-ի դոլար և 313,166,000.0 ԱՄՆ-ի դոլար գումարով.

3) ավանդադրված գումարների հաշվին կատարել 2029 թվականին մարման ենթակա պետական արտարժութային պարտատոմսերի 2025 թվականի մարտի 24-ի վճարման ամսաթվով տոկոսավճարը՝ 9,875,000.0 ԱՄՆ-ի դոլար գումարով:

3. Սույն որոշման 2-րդ կետում նկարագրված գործառնություններից բխող բոլոր ձևակերպումներն արտացոլել գանձապետական հաշիվներում՝ որպես մուտք և ելք, ավանդադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

4. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշիվը գործելու է մինչև 3 ամիս ժամկետով:

5. Սույն որոշումը տարածվում է 2025 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ