ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 271-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 740-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 740-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) «ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) «ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 1-ին կետի «Անվանումը» սյունակի «Հրահեստ շաղախ» բառերը փոխարինել «Հրահեստ շաղախ, հրահեստ զանգված, հրահեստ խառնուրդ» բառերով.
3) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 1-ին կետի «Քանակը» սյունակի «430 000» թիվը փոխարինել «540 000» թվով.
4) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 1-ին կետի «Արժեքը» սյունակի «295 000 000» թիվը փոխարինել «375 000 000» թվով.
5) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 2-րդ կետի «Քանակը» սյունակի «32 500» թիվը փոխարինել «45 000» թվով.
6) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 2-րդ կետի «Արժեքը» սյունակի «44 000 000» թիվը փոխարինել «61 000 000» թվով.
7) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 3-րդ կետի «Քանակը» սյունակի «7 700» թիվը փոխարինել «8 700» թվով.
8) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակի 3-րդ կետի «Արժեքը» սյունակի «35 000 000» թիվը փոխարինել «40 000 000» թվով.
9) «ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ կետերով՝
« |
|
». |
10) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «25 928 595 000» թիվը փոխարինել «7 690 595 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |