Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 83-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2025 թվականի հունվարի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և լուծիչ նյութերի ձեռքբերում՝ 595,288 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03019924) հետ 2025 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցինկապատ թիթեղի ձեռքբերում՝ 1,756,920 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մայք Տրանս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02530772) հետ 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային և սուրհանդակային ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01334029) հետ 2025 թվականի հունվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժիլետների և շապիկների ձեռքբերում՝ 180,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Ասբիսք Էնթերփրայզիս ՓիԷլՍի ընկերության (Ագիոս Աթանասիոս, 4101 Լիմասոլ, Կիպրոս) հետ 2025 թվականի հունվարի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 27,755 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) ԷգիլԲիթս ինք. դիբիէյ ընկերության (4711 Յոնգ, Տորոնտո, Կանադա) հետ 2025 թվականի հունվարի 15-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 3,360 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ