Basic information
Number
N 26-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2021
Enactment organisation
Քարաձոր համայնքի ավագանի
Enactment date
22.12.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
22.12.2020
Effective date
18.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2020 թ. N 26-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով; «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով

 

Քարաձոր համայնքի ավագանին որոշում է. 

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաձոր գյուղական համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

3. Ուժը կորցրած ճանաչել Քարաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաձոր գյուղական համայնքում 2020 թվականի համար` տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 18-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ավագանու

         անդամներ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

Կարապետյան Արսեն Ա.      
Կարապետյան Արսեն Ս.      
Կարապետյան Վահրամ      
Պետրոսյան Իշխան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Հ. Ռոստոմյան

 

2020 թ. դեկտեմբերի 22 

գ. Քարաձոր

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Լոռու մարզի Քարաձոր 
համայնքի ավագանու

2020 թ. դեկտեմբերի 22-ի,

թիվ 26-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation