Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-283-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.57
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

 

«5.1. հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար

 

բազային տուրքի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 5-րդ կետի «ներդրումային հիմնադրամները» բառերը փոխարինել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով.

2) 5.1-ին կետի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների», իսկ «գրանցման» բառը` «գրանցումների» բառով.

3) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 8.1-ին կետերով.

 

«5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար

 

բազային տուրքի քսանապատիկի չափով».

«8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար

 

բազային տուրքի հնգապատիկի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով.

 

«4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար

 

տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».

 

2) ուժը կորցրած ճանաչել 5.3-րդ կետը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-283-Ն 

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան