Գլխավոր տեղեկություն
Համար
N 510
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.1991-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1979/դեկտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
19.09.1973
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

19 սեպտեմբերի 1973 թվականի N 510

Քաղ. Երևան

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ, Հեղինակային իրավունքի մասին 1952 թվականի համաշխարհային կոնվենցիային ՍՍՀՄ-ի միանալու կապակցությամբ, ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1973 թվականի օգոստոսի 16-ի «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասին» N 588 որոշմամբ`

1. Հավանություն է տվել ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության, Արտաքին առևտրի մինիստրության, «Նովոստի» մամուլի գործակալության, ՍՍՀՄ Գրողների միության, ՍՍՀՄ Նկարիչների միության, ՍՍՀՄ Կոմպոզիտորների միության, ՍՍՀՄ Ժուռնալիստների միության, ՍՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության և ՍՍՀՄ Ճարտարապետների միության առաջարկությանը` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն ստեղծելու մասին, որը իրագործելու է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

ա) պայմանագրային հիմունքներով հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում իրավական օգնություն ցույց տալ խորհրդային և արտասահմանյան հեղինակներին (իրավահաջորդներին) արտասահմանում, ինչպես նաև ներկայացնել հեղինակների (իրավահաջորդների) օրինական իրավունքներն ու շահերը:

Խորհրդային հեղինակներին (իրավահաջորդներին) արտասահմանում իրավական օգնություն ցուցաբերելը գործակալությունը կենսագործում է այն դեպքում, երբ ստեղծագործություններն օգտագործվում են ըստ պայմանագրերի, որոնք կնքված են ՀԻՀԳ-ի մասնակցությամբ` ՀԻՀԳ-ի արժութային միջոցների հաշվին: Արտասահմանում խորհրդային հեղինակների (իրավահաջորդների) ստեղծագործությունների օգտագործման պայմանագրերով, առանց ՀԻՀԳ-ի մասնակցության, գործակալությունը իրավական օգնություն է ցուցաբերում հեղինակների (իրավահաջորդների) միջոցների հաշվին.

բ) գործակալության համաձայնագրի կնքումը` արտասահման խորհրդային հեղինակների ստեղծագործությունների առաջխաղացման համար և արտասահմանյան հեղինակներինը` ԽՍՀՄ. արտասահմանյան իրավաբանական և իրավասու անձանց հետ պայմանագրերի (կոնտրակտների) կնքումը արտասահմանում խորհրդային հեղինակների ստեղծագործությունների օգտագործման մասին` հեղինակների (իրավահաջորդների) կողմից տրվող լիազորությունների հիման վրա. միջնորդությունը խորհրդային հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու վերաբերյալ` խորհրդային հեղինակների (իրավահաջորդների) և արտասահմանյան իրավաբանական ու իրավասու անձանց միջև պայմանագրեր կնքելիս. խորհրդային և արտասահմանյան իրավաբանական ու իրավասու անձանց միջև պայմանագրերի կնքումը և միջնորդությունների իրագործումը խորհրդային և արտասահմանյան իրավաբանական և իրավասու անձանց միջև այնպիսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքելիս, որոնք անմիջապես կապված են գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների օգտագործման (խմբագրման, գրախոսման, նոտաների և նկարազարդված նյութերի, այդ թվում սլայդների, գունավոր ժապավենների, լուսանկարների պատրաստման կամ վարձույթի) իրավունքների զիջման ու ձեռքբերման հետ. միջնորդություն խորհրդային կազմակերպությունների կողմից խորհրդային հեղինակների ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում օգտագործելու մասին պայմանագրեր կնքելիս. 

գ) միջնորդություն խորհրդային կազմակերպությունների և արտասահմանյան հեղինակային իրավատերերի միջև գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր կնքելիս.

դ) հեղինակների իրավունքների կառավարումը կոլեկտիվ հիմունքներով` նրանց ստեղծագործությունների հրապարակային կատարումների դեպքում, այդ թվում հեռուստատեսությամբ և ռադիոյով, տեսասրահներում, մեխանիկական և մագնիսային գրանցումների դեպքում, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների տպաքանակի որոշման, արդյունաբերական արտադրանքի մեջ կերպարվեստի ստեղծագործությունների օգտագործման դեպքում, վերարտագրական վերարտադրության դեպքում, հեղինակների (նրանց իրավահաջորդների) անդամության հիման վրա.

 ե) հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը ըստ գործակալական համաձայնագրերի, ՀԻՀԳ-ի մասնակցությամբ խորհրդային հեղինակների ստեղծագործությունները` արտասահմանում և արտասահմանյան հեղինակներինը ԽՍՀՄ-ում օգտագործելու վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաև հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը ըստ ՀԻՀԳ մասնակցությամբ կնքված այն ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի, որոնք անմիջապես կապված են ստեղծագործությունների օգտագործման իրավունքի զիջման ու ձեռքբերման հետ. հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը հեղինակների իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման իրագործման շնորհիվ. վճարվող գումարների ստացումը և վճարումը օգտագործող կազմակերպությունների կողմից` ՀԻՀԳ-ի կողմից ստեղծագործությունների իրավատերերին իրավական օգնություն ցույց տալու դեպքում.

զ) հեղինակների (նրանց իրավահաջորդների) հանձնարարությամբ իրենց հասանելիք գումարների ստացումը և վճարումը ըստ բեմադրական, հրատարակչական, սցենարական և այլ հեղինակային պայմանագրերի` կնքված խորհրդային հեղինակների և խորհրդային կազմակերպությունների միջև. հեղինակային  վարձատրության ստացումը և վճարումը ըստ ՀԻՀԳ-ի միջնորդության խորհրդային հեղինակների և խորհրդային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի.

է) հեղինակային իրավունքի գծով միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին ներկայացչության կատարումն ու մասնակցությունը.

ը) սահմանված կարգով մասնակցությունը հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության  վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախապատրաստմանն ու կնքմանը, Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության իրավասության սահմաններում աշխատանքային համաձայնագրերի կնքումը Համաշխարհային կոնվենցիայի մասնակից երկրների և այն երկրների համապատասխան կազմակերպությունների հետ, որոնց հետ ՍՍՀՄ-ն երկկողմանի համաձայնագրեր է կնքել հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին.

թ) ՍՍՀՄ-ում սովետական հեղինակների հրապարակորեն կատարվող ստեղծագործությունների, ինչպես նաև այդ երկրների ցուցակագրումը. ինչպես սովետական, այնպես էլ օտարերկրյա հեղինակներին պատկանող մյուս ստեղծագործությունների ցուցակագրումը, որոնց կատարման համար հեղինակային վարձատրումն իրագործվում է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով, ինչպես նաև այդպիսի ստեղծագործությունների հեղինակների ցուցակագրումը. 

ժ) պայմանագրային հիմունքներով  խորհրդային հանդիսադիր կազմակերպությունների ապահովումը նոր դրամատիկական ստեղծագործությունների մասին տեղեկություններով և նրանց սպասարկումն այդ ստեղծագործություններով.

ի) ստեղծագործական միությունների ֆոնդեր օրենսդրությամբ սահմանված մասհանումների պայմանագրային հիմունքներով հավաքումը և վճարումը.

լ) հեղինակային իրավունքի  վերաբերյալ սովետական օրենսդրության կիրառման պրակտիկայի, ինչպես նաև հեղինակային իրավունքների պաշտպանության բնագավառում արտասահմանյան օրենսդրության ու փորձի ուսումնասիրումը. հեղինակային իրավունքի վերաբերյալ սովետական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը:

(1-ին կետը խմբ. 28.03.91 N 246)

(1-ին կետում 28.03.91 N 246 որոշման փոփոխությունների «ա» պարբերությամբ նախատեսված 1-ին կետի «օ» ենթակետի փոփոխությունը չի իրականացվել հիմնական իրավական ակտում «օ» ենթակետի բացակայության պատճառով:)

2. (կետն ուժը կորցրել է 28.03.91 N 246)

3. (կետն ուժը կորցրել է 28.03.91 N 246)

4. Արտաքին գործերի մինիստրության («Մեժդունառոդնայա կնիգա» համամիութենական ընկերության) համար պահպանել է արտասահմանում սովետական մամուլի ստեղծագործությունների ռեկլամի (այդ թվում ցուցահանդեսներ կազմակերպելու միջոցով), մամուլի ստեղծագործությունների, ֆիլատելիայի, դիապոզիտիվների, դիաֆիլմերի և մագնիսաձայնագրումների արտահանման ու ներմուծման գործառնություններ իրականացնելու, արտասահմանում սովետական կատարողներին ձայնագրելու ֆունկցիաները, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում` արտասահմանում սովետական գրքեր և պարբերական հրատարակություններ լույս ընծայելու ֆունկցիաները, հրատարակման իրավունք տալու պայմանագրերը այնուհետև գրանցելով Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունում:

5. (կետն ուժը կորցրել է 28.03.91 N 246) 

6. (կետն ուժը կորցրել է 28.03.91 N 246)

7. Հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունը ամրացնել հաշվողական կենտրոններից մեկին` Գործակալության ֆունկցիաների իրականացման հետ կապված հիմնական հաշվային-հաշվարկային աշխատանքները կատարելու համար:

8. ՀԻՀԳ-ն կենսագործում է կոլեկտիվ հիմունքներով հեղինակային իրավունքների կառավարման իրականացման շնորհիվ հասանելիք վարձատրության գումարների օտարերկրյա արժույթով հաշվարկները` ինչպես արտասահմանյան հեղինակային-իրավական կազմակերպությունների հետ, այնպես էլ խորհրդային հեղինակների (նրանց իրավահաջորդների) հետ:

(8-րդ կետը խմբ. 28.03.91 N 246)

9. Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության ապարատի կազմավորման ժամանակաշրջանի համար հանձնարարել է Արտաքին առևտրի մինիստրությանը («Մեժդունառոդնայա կնիգա» Հ/Ը) ժամանակավորապես, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասնակցությամբ և համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով կատարելու այն ֆունկցիաները, որոնք կապված են արտասահմանում սովետական հեղինակների ստեղծագործությունների օգտագործման և ՍՍՀՄ-ում օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունների օգտագործման հետ:

10. (կետն ուժը կորցրել է 28.03.91 N 246)

11. Սահմանել է, որ ստեղծագործական միությունների անդամների իրավունքների անմիջական իրավաբանական պաշտպանության (հեղինակային իրավունքների հարցերի մասին միությունների անդամներին խորհրդատվությունը, նրանց օրինական շահերի ներկայացումը, երբ քննության են առնվում հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված կոնֆլիկտները, բացի օտարերկրյա ֆիրմաների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ կոնֆլիկտներից), ստեղծագործական միությունների կողմից նախապատրաստվող հեղինակային իրավունքի բնագավառում նորմատիվ ակտերի նախագծերի պատրաստման հետ կապված ֆունկցիաները կարող են իրականացվել ստեղծագործական միությունների վարչություններին կից համապատասխան իրավաբանական բաժինների (հանձնաժողովների, բյուրոների) կողմից: Ստեղծագործական միությունում այդպիսի ստորաբաժանում չլինելու դեպքում համապատասխան ստեղծագործական միության անդամներին հեղինակային իրավունքի հարցերի մասին իրավաբանական օգնություն ցույց տալու ֆունկցիաները իրականացվում են Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կողմից:

(11-րդ կետում 28.03.91 N 246 որոշման փոփոխությունների «դ» պարբերությամբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական իրավական ակտում 11-րդ կետի երկրորդ պարբերության բացակայության պատճառով:)

12. Սահմանել, որ ՀԻՀԳ-ն համարվում է տնտհաշվարկային կազմակերպություն և պահվում է խորհրդային ու արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների համար գործակալություն մուտք եղող վարձատրության գումարներից, մատուցած այն ծառայությունների համար գումարներից, որոնք անմիջապես կապված են ստեղծագործությունների օգտագործման իրավունքների զիջման և ձեռքբերման հետ, հեղինակներին (նրանց իրավահաջորդներին) ցուցաբերած իրավական օգնության շնորհիվ ստացվող վարձատրության գումարներից, ինչպես նաև ստեղծագործական միությունների ֆոնդերի համար գործակալության կողմից հավաքվող գումարներից կոմիսիոն մասհանումների հաշվին:

Կոմիսիոն մասհանումների չափը որոշվում է ՀԻՀԳ-ի կողմից այն հեղինակների (նրանց իրավահաջորդների), կազմակերպությունների և անձանց հետ պայմանավորվածության հիման վրա, որոնց ցուցաբերվում են ծառայություններ և իրավական օգնություն:

Պետական բյուջեին շահույթից մուծումների վերաբերյալ ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հաշվարկները կատարվում են սահմանված կարգով:

Անհրաժեշտ է գտել` ստեղծել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության ֆոնդ:

Հանձնարարել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչությանը` հաստատել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության ֆոնդի միջոցների ծախսման կարգն ու հիմնական ուղղությունները` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը տրվող ՍՍՀՄ Գրողների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչության խորհրդի ֆոնդի միջոցների ծախսման կարգին համեմատ:

ՀԻՀԳ-ի վարչության ֆոնդի մասին կանոնադրությունը հաստատվում է ՀԻՀԳ-ի վարչության կողմից:

(12-րդ կետը խմբ. 28.03.91 N 246)

14. Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության նախագահին վերապահել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1953 թվականի ապրիլի 11-ի N 1002 որոշման 1-ին, 2-րդ, 7-րդ և 30-րդ կետերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 4-ի N 863 որոշման 8-րդ կետով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 10-ի N 641 որոշման 23-րդ, 27-րդ և 36-րդ կետերով (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 26-ի N 357 որոշման 23-րդ, 27-րդ և 36-րդ կետեր) նախատեսված իրավունքները, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1958 թվականի փետրվարի 14-ի N 172 որոշմամբ նախատեսված կարգով անհատական դրույքներ սահմանելու իրավունք:

Նախատեսել է միութենական հանրապետություններում ստեղծել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության բաժանմունքներ, ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում և խոշոր քաղաքներում` բաժանմունքներ և լիազորներ, որոնք անմիջականորեն ենթարկվում են Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչությանը, ինչպես նաև այդ գործակալության արտասահմանյան ներկայացուցիչների ցանց, նկատի ունենալով, որ համապատասխան առաջարկությունները կներկայացվեն սահմանված կարգով` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կողմից:

16. Սահմանել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կազմում ունենալ վարչության նախագահի 5 տեղակալ, ներառյալ առաջին տեղակալը: Գործակալության վարչության անդամների թվաքանակը սահմանել է 15 մարդ, ներառյալ այդ Գործակալության հիմնադիր մինիստրությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

17. Հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության ներկայացմամբ հաստատել այդ Գործակալության կենտրոնական ապարատի և նրա կազմակերպությունների աշխատողների պաշտոնադրույքների սխեման:

20. Պարտավորեցրել է Մոսքաղգործկոմին` 1973-1974 թվականներին Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության համար, նրա հետ համաձայնեցված նախագծերով, կառուցել դպրոցատիպ շենք:

Այդ կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների սովետի ռեզերվային ֆոնդի հաշվին 1973 թվականին Մոսքաղգործկոմին հատկացրել է 200 հազար ռուբլի` նշված շենքի շինարարության նախապատրաստական և նախագծային աշխատանքները վարձատրելու համար:

Հանձնարարել է միութենական հանրապետությունների մինիստրների սովետներին և Լենինգրադի քաղգործկոմին` 1974 թվականի ընթացքում միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում և Լենինգրադ քաղաքում Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության բաժանմունքները ապահովել համապատասխան շենքերով:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ՆԱԽԱԳԱՀ`

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ են

ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թ.

օգոստոսի 16-ի N 588 որոշմամբ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄՏՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի օգոստոսի 29-ի «Հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության վերաբերյալ սոցիալիստական երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի մասին» N 819 որոշման մեջ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի սեպտեմբերի 9-ի N 732 կարգադրություն)`

ա) 2-րդ կետում «ՍՍՀՄ Գրողների միությանը կից Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչություն» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն» բառերով.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը, ինչպես նաև ստեղծագործական միություններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել երկկողմանի համաձայնագրերի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքի ընթացքի մասին:

Թույլատրել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` այլ պետություններից սովետական հեղինակների համար ստացվող գումարներից կոմիսիոն մասհանումներ պահել երկկողմանի համաձայնագրերի կատարման հետ կապված ծախսերը ծածկելու համար` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության կողմից որոշվող և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցվող չափերով, որոնք սակայն չեն գերազանցում ստացվող գումարների 25 տոկոսը»:

գ) 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի հոկտեմբերի 19-ի «Հեղինակային իրավունքների փոխադարձ պահպանության վերաբերյալ սոցիալիստական երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի մասին» N 762 որոշման մեջ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 14-ի N 661 որոշում)`

ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 14-ի N 661 որոշման «ա» ենթակետի երկրորդ պարբերություն) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված համաձայնագրերի ՍՍՀՄ Կառավարության անունից ստորագրումը հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը».

բ) 2-րդ կետում («բ» ենթակետ) «ՍՍՀՄ Գրողների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչություն» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն» բառերով.

գ) 4-րդ կետը («դ» ենթակետ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը, ինչպես նաև ստեղծագործական միություններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել երկկողմանի համաձայնագրերի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքի ընթացքի մասին:

Թույլատրել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` այլ պետություններից սովետական հիմնարկների համար ստացվող գումարներից կոմիսիոն մասհանումներ պահել երկկողմանի համաձայնագրերի կատարման հետ կապված ծախսերը ծածկելու համար` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության կողմից որոշվող և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցվող չափերով, որոնք սակայն չեն գերազանցում ստացվող գումարների 25 տոկոսը».

դ) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի («զ», «է» և «ը» ենթակետերը) ուժը կորցրած ճանաչել: