ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1691-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 169.14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.14. |
Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն |
1. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածից հանել «կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ» բառերը` բոլոր հոլովաձևերով:
Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 327.1-ին հոդվածում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները` 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |