Basic information
Number
N 216-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2021
Enactment organisation
Ախթալա համայնքի ղեկավար
Enactment date
15.12.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
15.12.2020
Effective date
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 216-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեն և ծրագրային բյուջեն հաստատելու մասին» թիվ 85-Ն որոշումը՝

 

որոշում եմ՝

 

1. Հաստատել Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1-2/։

2. Հաստատել Ախթալա համայնքի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար`

Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation