Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի «Oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 761-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 5-րդ մասը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ստեղծել արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:».

4) որոշման N 1 հավելվածի`

ա. վերնագրից հանել «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ» բառերը,

բ. 1-ին տողում «ֆինանսների նախարարի» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով, իսկ 7-րդ տողում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի`

ա. վերնագրից հանել «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ» բառերը,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման գործընթացի համակարգման, առանց համապատասխան լիցենզիայի խաղային գործունեության սահմանափակման արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:»,

գ. 2-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով (այսուհետ՝ օրենքներ)» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք)» բառերով,

դ. 3-րդ, 4-րդ կետերում, 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող» բառերով, իսկ 5-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի» բառերով,

ե. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերով, իսկ 6-րդ կետում «ֆինանսների նախարարի» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով,

զ. 9-րդ և 19-րդ կետերում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով,

է. 14-րդ կետում «ձայնագրվում» բառը փոխարինել «տեսաձայնագրվում» բառով,

ը. 18-րդ կետում «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 1699-Ն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ