Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.22
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածից հանել «, «Հայաստանի փրկարար ծառայության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերը:

 

Հոդված 2. Oրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում`

 

1) «ա» կետից հանել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28,» բառերը.

2) «բ» կետից հանել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28,» բառերը.

3) «գ» կետի «6-28, 38 հոդվածներով» բառերը փոխարինել «38 հոդվածով» բառերով.

4) «ե» կետից հանել «6-28 հոդվածներով,» բառերը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 2-րդ գլուխը, 34-րդ հոդվածի 4-8-րդ մասերը և 38-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ, 33-րդ, 34-րդ և 39-րդ հոդվածներում «սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-ին հոդվածով.

 

«Հոդված 34.1.

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

 

1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ ենթակետերից որևէ մեկով` անձի ընտրությամբ:

3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածում`

 

1) «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով.

2) «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենսաթոշակի հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով, իսկ «բազային կենսաթոշակի հարյուրապատիկի» բառերը` «հիմնական կենսաթոշակի յոթանասունապատիկի» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 8-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Օրենքի 25-րդ հոդվածի հիման վրա զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և 34-րդ հոդվածի հիման վրա տրվող դրամական օգնության փոխարեն նշանակվում և վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն:

Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնության չափը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 2-րդ մասում նշված` հավելումների և դրամական օգնության հանրագումարից:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված երկու կենսաթոշակ ստացող անձը իր ընտրությամբ իրավունք ունի զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-248-Ն 

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան